Մոսկվայից Անապա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոսոտովի օդանավակայանում, քանի որ կտրուկ վատացել է 49-ամյա երկրորդ օդաչուի ինքնազգացողությունը:

Վայրէջքից հետո երկրորդ օդաչուն հոսպիտակացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը: Ըստ ամենայնի՝ նա սրտի կաթված է տարել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ թռիչքի ընթացքում օդաչուն գանգատվել է սրտի շրջանում ունեցած ցավերից: