Երևանում 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գարիկ և Լևոն Մարտիրոսյանների հայրը' Յուրի Մարտիրոսյանը։

Այս մասին Facebook-ի սոցիալական ցանցի իր էջում գրել է Լևոն Մարտիրոսյանը։

«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 23-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ սիրելի հայրիկս՝ Յուրի Մկրտչի Մարտիրոսյանը։

Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 25-ին, ժամը 18։00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը' նոյեմբերի 26-ին ժամը 13:00-ին, նույն եկեղեցուց»,–գրել է նա։

Նշենք, որ Գարիկ Մարտիրոսյանը ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ է, հաղորդավար։

Իսկ նրա ավագ եղբայրը' Լևոն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ 6–րդ գումարման պատգամավոր էր, 2017–2019 թթ. զբաղեցրել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։