«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանությունների օրակարգում է հայտնվել գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը փակելու հարցը, որին իշխանությունների հստակ ուղղորդմամբ լծվել են ԱԺ մի քանի պատգամավորներ՝ հանրային հարթակում թեման «ռասկրուտկա» անելու եւ պարբերաբար շահարկելու համար։

Թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված՝ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկում է տեղի ունեցել եւ հանձնարարվել է, առայժմ ներքին կարգով, հանձնաժողով ձեւավորել ու կոնկրետ ուսումնասիրություն անցկացնել, թե ինչ գործունեություն է ծավալում եւ ինչ ֆինանսական հոսքեր ունի տվյալ ձեռնարկությունը։

Հանձնարարվել է, որ հարցի վերաբերյալ հատուկ եզրակացություն ներկայացնեն նաեւ ՊՎԾ-ն, ԱԻՆ-ը եւ ՀԾԿՀ-ը՝ ընկերության գործունեության ամբողջական ու համապարփակ պատկերն ունենալու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում