Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Մխչյան համայնքից ոչ հեռու գտնվող «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում մասնակցել էր հարսանեկան արարողության: «Հրաշք այգին», ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Հովիկ Աբրահամյանին: Այստեղ Փաշինյանը մասնակցել է իր թիկնապահի հարսանիքին:

Analitik.am-ին հարսանքավորներից մեկը պատմեց, որ այդ օրը պայուսակներից սկսած ստուգել են բոլոր հյուրերին, և քանի որ հարսանիքին զննում անցնելն արտառոց է, հարսանքավորներից ոմանք վրդովվել են, ոմանք էլ հարցրել`թե մի՞շտ են այդ «օբեկտում» բոլորին ստուգում: Հարցին հետևել է կարճ պատասխան`այո:

Նախապես հյուրերը չեն իմացել, թե ով է լինելու այն բարձրաստիճան հյուրը, որի համար նման աննախադեպ անվտանգության միջոցառումեր են կատարել:

Նիկոլ Փաշինյանին դիմավորել է ինքը՝ Գոքորը, կամ Գրիգոր Գևորգյանը. նա Հովիկ Աբրահամյանի վարորդն է և Նիկոլ Փաշինյանի հետ նստել են մեկ սեղանի շուրջ:

 

Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը մնացել է մեկ-երկու ժամ և հեռացել:

Ըստ Analitik-ի աղբյուրի, նա հարս ու փեսային նվեր չի տվել: