Այսօր՝ նոյեմբերի 27–ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Արտիմեդ գյուղում։ Գյուղի բնակիչներից մեկը տներից մեկի հետնամասում տեսել է, որ հարևանը պարանով կախված է ծառից եւ անմիջապես տեղյակ է պահել պատկան մարմիններին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Դեպքի վայր եկած բժիշկներն ու ոստիկաններն արձանագրել են, որ 67-ամյա տղամարդն արդեն մահացած է եղել։

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ նա ապրում էր Էջմիածնում, իսկ տունը, որտեղ ենթադրյալ  ինքնասպանություն է գործել, հայրական տունն է։ Տղամարդն այսօր էր ծեր մոր հետ եկել հայրական տուն և ժամեր անց դիմել այդ ծայրահեղ քայլին։ Ինքնասպանության պատճառների մասին դեռ որևէ վարկած չի շրջանառվում։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։