«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը, որն, ինչպես տեղեկացրել էինք երեկվա համարում, անցնում է ԱԱԾ բացահայտած կաշառքի քրեական գործով, գնացել է թոշակի:

Հիշեցնենք' նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, բայց այդ պաշտոնատարների անունները չհայտնեց: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, պարզեց, որ այդ գործով անցնում է նաեւ հենց դատավոր Ուզունյանը: Երեւանի բնակչուհուն առեւանգելու քրգործով պաշտոնատար անձինք իրենց օրինական գործն անելու համար տուժողի հորից միջնորդի դեր ստանձնած մեկ այլ պաշտոնատարի միջոցով 2007-2009 թթ.-ին պահանջել եւ մաս-մաս ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք, բայց ենթադրյալ հանցանք կատարածներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Միջնորդն էլ տուժողի հորը վերադարձրել է կաշառքի միայն մի մասը:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնելով, որ Ուզունյանը թոշակի է գնացել' Արագածոտնի մարզի դատարանի նախագահ Արթուր Մարգարյանն ասել է նաեւ, թե տեղյակ չէ' մինչեւ թոշակի գնալը նրան հարցաքննել են, թե ոչ: Իսկ դատարան, ըստ Մարգարյանի, իրավապահները չեն գնացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում