Գերմանիայի Բավարիա դաշնային հողից վերջին երկու շաբաթում արտաքսված Ադրբեջանի քաղաքացիների թիվը հասել է 300-ի։ Գերմանիայի իշխանությունները երկրից հարյուրավոր ադրբեջանցիների են արտաքսել

Ըստ տեղեկությունների՝ Բավարիայից Ադրբեջան երկու ավիաչվերթով ուղարկվել են քաղաքացիները, որոնց մերժել են ապաստան տրամադրելու հարցում, եւ որոնց նկատմամբ դատական որոշումներ են եղել՝ կապված Գերմանիայում անօրինական բնակության հետ:

Արտաքսված ադրբեջանցիների մեծ մասը 3-4 մարդուց բաղկացած ընտանիքներ են: Նրանց թվում կան մարդիկ, որոնք ինքնակամ ցանկացել են Ադրբեջան վերադառնալ: Նրաց օդանավակայան են ուղեկցել միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցները:

Աղբյուր՝ news.am