21:45
Պետերբուրգում այրվող օդանավարանը նկարահանել են անօդաչուով

Հինգերորդ ալիքը հրապարակել Է Սանկտ Պետերբուրգում օդանավարանի տեսագրությունը, որտեղ խոշոր հրդեհ Է տեղի ունեցել:

Կոպտերով նկարահանված կադրերում երեւում Է, թե ինչպես Է կրակը պատել ամբողջ օդանավարանը, տարածքի վրա սեւ թանձր ծուխ Է բարձրանում:

Հրդեհն սկսվել Է 02:13-ին Պետերբուրգի Պուշկինսկի շրջանում, կրակը ճարակել Է շենքի 12 հազար քառակուսի մետր տարածք: Հրդեհաշիջմանը ներգրավվել են 220 մարդ եւ 49 միավոր տեխնիկա, ինչպես նաեւ երկու հրշեջ գնացք: Հրդեհի հետեւանքով օդանավարանն ամբողջովին այրվել Է եւ փլվել: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 
Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս