SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը դեկտեմբերի 3-ին կանգնել է դատարանի առաջ՝ բրիտանացի դայվեր Վերնոն Անսվորտի հասցեին զրպարտության մեղադրանքով, ում ձեռնարկատերն ամռանը մանկապիղծ էր անվանել, հաղորդում է CNBC հեռուստաալիքը: Նիստի ընթացքում Մասքը հերքել է բոլոր մեղադրանքները: Նրա փաստաբանը հայտարարել է, որ դա «վիրավորանք է, ոչ թե փաստերի արձանագրում»:
Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 4-ին, երբ Մասքը ցուցմունք կտա: