Հայաստանում 31 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ է ուղարկել Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:

Լուսանկարը՝ Սյուզի Մեխակյանի էջից