ՉԺՀ-ի կենտրոնում պեղումների ժամանակ հնագետները գտել են մոտավորապես 500 տարեկան վաղեմության ամբողջությամբ պահպանված հավի ձվեր: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:

«Կեղևը անվնաս է, քանի որ ձվերը գտնվում էին փակ տարածքում, որտեղ պահպանվում են մշտական ջերմաստիճանը և խոնավությունը», – ասել է տեղական հնագիտական թանգարանի կուրատոր Յունմեյ Թանը:

Հավի ձվերով և բրնձով անոթը գիտնականները գտել են ոմն Մին Յանի դամբարանում․ մարդը ապրել է Մինգի ժամանակաշրջանում (1368-1644): Նա մահացել է մոտ 1501 թվականին, նրաներկու կանանց հետ թաղել են առանձին փայտե դագաղներում: Նրանց գերեզմանում հայտնաբերված սննդամթերքը ամուր փակված է եղել կափարիչով: