Դեկտեմբերի 31-ին 22:00-ից Հանրապետության հրապարակում կսկսի տոնական համերգը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ ներկայացնելով Ամանորի տոնական միջոցառումների վերաբերյալ մանրամասները։

Նա նշեց, որ մեր երգիչները հանդես կգան ելույթներով. «Սոնան և Գարիկը կներկայացնեն «Երևան 2020» երգի պրեմիերան»,- ասաց նա: Քաղաքապետի տեղակալն ասաց, որ 23:45-ին Հանրապետության հրապարակից իր ուղերձը կհղի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վիրաբյանի խոսքով՝ Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում համերգ ունենալու համար քաղաքապետարանը հանրահայտ արտիստ Գորան Բրեգովիչին վճարելու է 65 000 եվրո: