Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Նաիրի շին» բաժնետիրական ընկերության բակում բողոքի ակցիա են անում ընկերության բալանսում գործող մի քանի ընկերությունների աշխատակիցներ։

Նրանց խոսքով՝ հիմնարկը լուծարման փուլում է, ու չգիտեն՝ իրենց աշխատավարձերի ու վերջնահաշվարկների հետ ինչ է լինելու:

Ընկերության տնօրեն Եգոր Խրիմյանը նշեց, որ այս տարվա ապրիլից աշխատավարձեր չեն վճարել, քանի որ մայիս ամսից ընկերությունը զրկվել է պայմանագրից, և Կառավարությունը չի տրամադրել աշխատավարձերը:

Աղբյուրը՝ Tert.am-ի