ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին: Այս մասին տեղեկանում ենք դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Մակագրումը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 10-ին, եւ դեռեւս չկա որոշում՝ այն վարույթ ընդունելու կամ ընդունելը մերժելու մասին:

Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր: Բողոքը մակագրված է եղել դատավոր Մխիթար Պապոյանին։ Առաջին դատական նիստին մեղադրող դատախազները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ մատնանշելով արտաքին այնպիսի գործոններ, որոնք, ըստ իրենց, կարող են կասկած հարուցել դատարանի անաչառության նկատմամբ: