Լիտվայի մայրաքաղաքի օդանավակայանում յուրօրինակ սուրբծննդյան տոնածառ է հայտնվել: Այն պատրաստված է արգելված իրերից, որոնք ստուգման ընթացքում առգրավվել են ուղևորներից, գրում է 15min.lt-ն:

Կրակայրիչներ, մկրատներ, պտուտակահաններ, շեղբեր, դանակներ, փամփուշտներ. այս ամենն արգելված է ձեռքի ուղեբեռում տեղափոխել ինքնաթիռի սրահ: Եվ ուղևորներից առգրավված այս բոլոր իրերը հայտնվել են Վիլնյուսի օդանավակայանում տեղադրված անսովոր տոնածառի վրա:

Վիլնյուսի օդանավակայանի անվտանգության դեպարտամենտի տնօրեն Վիդաս Կշանասը շեշտել է, որ օդանավակայանի աշխատակիցներն արգելված իրերը չեն բռնագրավում: Ուղևորները դրանք կարող են փոխանցել իրենց ճանապարհող անձանց: Բայց եթե մարդը մենակ է ճանապարհորդում, ապա այդպիսի իրերը պետք է թողնել օդանավակայանի հսկողության տակ: