ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 12-ին, ժամը 05:52-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:16-ին, մարվել՝ 06:30-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: