Առաջին հայկական ճակատի (FAF) ֆեյսբուքյան էջը հետևյալ գրառումն է արել.

«Երվանդին արդարացրեցին: 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում:

Աչքներս լույս»:

Հիշեցնենք, որ հայ երկրպագու Երվանդ Իսմայիլյանը հայտնվել էր ֆիննական բանտում՝ Ֆինլանդիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ գրանցված միջադեպից հետո՝ արմատներով թուրք երկրպագուի բողոքի հետևանքով: Հանդիպման ընթացքում ֆինն երկրպագուների կողմից սադրանքի արդյունքում մեր երկրպագուների նյարդերը տեղի էին տվել, Իսմայիլյանը ճայթրուկ էր նետել չեզոք գոտի, ճայթրուկը պատահմամբ դիպել էր Ֆինլանդիայի հավաքականի թուրք երկրպագուին։