Ճապոնիան նպատակ ունի մինչև 2050 թվականն ամբողջովին վերացնել սիրամարգերին Միյակո կղզուց: Այս թռչունների չափազանց մեծ թվաքանակը խախտում է կղզու էկոհամակարգը և մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը: 2018 թվականին կղզում սպանվել է 1775 սիրամարգ, սակայն դրանից հետո նրանց թվաքանակը նորից ավելացել է: Այժմ տեղի իշխանությունները խոստանում են 1000 յեն՝ ամեն սպանված սիրամարգի համար: Բայց որսորդներին դա այդքան էլ չի շահագրգռում, քանի որ գումարը անգամ չի բավականացնում զենքերը սարքին վիճակում պահելու համար:

Որոշ որսորդներ, այնուամենայնիվ, փորձում են եկամուտ ստանալ՝ որսացած սիրամարգերին հանձնելով տեղի ռեստորաններ, որոնք արդեն մտածել եմ տարբեր նոր ուտեստներ՝ սիրամարգի մսով:

 

Ուտեստներ՝ սիրամարգի մսովՈւտեստներ՝ սիրամարգի մսով

Ուտեստներ՝ սիրամարգի մսով