54 հազար մարդ է տարհանվել իտալական Բրինդիզի քաղաքում, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել էր Երկրորդ համաշխարհայինից մնացած ռումբ: Այն գտնվել էր նոյեմբերին՝ շինարարական աշխատանքների ժամանակ: Այսօր իրականացվել է ռումբի վնասազերծման և տեղափոխման օպերացիան: Օպերացիային մասնակցել է հազար ոստիկան և 250 կամավոր: Փակվել են քաղաքային օդանավակայանը, երկաթուղային կայարանը, բանտը, այլ հասարակական օբյեկտներ:

Սա Իտալիայի պատմության մեջ խոշորագույն տարհանումն է եղել խաղաղ պայմաններում:

Ռումբն ունի է 1 մետր երկարություն և պարունակում է 40 կգ դինամիտ: