2020 թ․ ապրիլից հունգարական Wizz Air ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի դեպի Վիեննա և Վիլնյուս։ Այս մասին այսօր Wizz Air բյուջետային ավիաընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղավիացիայի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Wizz Air-ի ներկայացուցիչը։

«Երկու քաղաքներ էլ շաբաթական 2 անգամ են չվերթներ իրականացվելու։ Գները լինելու են շատ ցածր սկսած 24․99 եվրոյից։ Արդեն կարող եք առցանց ամրագրումներ անել։ Այս 2 ուղղոթյունները մոտավորապես 63 000 նստատեղ կավելացնեն օդանավակայանի թողունակությունում։ Մենք շատ ուրախ են, որ այստեղ ենք։ Հուսով եմ, որ սա գեղեցիկ համագործակցության սկիզբն է»,- նշեց Wizz Air-ի ներկայացուցիչը։

Նա նշեց, որ ցանկություն ունեն ընդլայնել ուղղությունները։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ մարդիկ հնարավորություն կունենան մեկնել ցածր գներով և նշեց, որ հուսով է դրանից Հայաստանը ևս օգուտ կստանա։