ՀՀ 2-րդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Առողջական վիճակն արդեն նորմալ է, այսօր պետք է դուրս գրվեր։ Չգիտեմ արդեն դուրս է գրվել, թե ոչ, բայց օրվա ընթացքում պետք է դուրս գրվեր»,- տեղեկացրեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 12-ից։