Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: