ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 18-ին կայացած քվեարկության ընթացքում հաստատեց երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքի առաջին հոդվածը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում:
Այն բանի օգտին, որպեսզի Թրամփին մեղադրեն իշխանության չարաշահման մեջ, քվեարկել է 230 օրենսդիր, դեմ է արտահայտվել 197 կոնգրեսական, մեկը ձեռնպահ է մնացել:
Նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատեց երկրի նախագահի դեմ մեղադրանքի երկրորդ հոդվածը: Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտներ նյութելու մեջ պետության ղեկավարի մեղադրանքի օգտին քվեարկել է 229 օրենսդիր, դեմ է արտահայտվել 198 կոնգրեսական, մեկը ձեռնպահ է մնացել:
Այժմ մեղադրական եզրակացությունը կհանձնվի Սենատին, որտեղ ընթացակարգը կվերածվի դատավարության: Այն կղեկավարի ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահը: Ներկայացուցիչների պալատն այդ դատավարությունում փաստորեն հանդես է գալիս որպես մեղադրող կողմ, իսկ սենատորները կատարում են երդվյալների պարտականությունները:
Պաշտոնազրկում հայտարարելու համար անհրաժեշտ է սենատորների ձայների առնվազն երկու երրորդը (67-ից ոչ պակաս), հաղորդել է ՏԱՍՍ-ը: