Աֆրիկայի հարավի մեծ մասը պատուհասած չդադարող երաշտի պատճառով արագ տեմպերով ճահճանում է աշխարհի խոշորագույն արհեստական ջրամբարը՝ Կարիբա լիճը:

Այն գտնվում է Զամբիայի և Զիմբաբվեի սահմանագծում: Դրանում ջրի մակարդակը հասել է վերջին 20-ամյակում ամենացածր ցուցանիշին: Ջրամբարի լցվածությունը կազմում է 10%-ից էլ քիչ:

Անցյալ տարի այն լցված էր 55%-ով, նախանցած տարի՝ 38%-ով: Կարիբայի հիդրոէլեկտրակայանը, որ էլեկտրաէներգիայով է ապահովում 2 երկրները, աշխատում է կիսով չափ:

Երկարաձգված երաշտի պատճառով այսօր արդեն Աֆրիկայում քաղցում է 50 միլիոնից ավելի մարդ: Աֆրիկայի հարավում, ըստ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կազմակերպության, սովամահության վտանգի առջև է կանգնել 11 միլիոն մարդ:

Այստեղ մարդիկ քաղցած են մնում 2-3 օր: Նման իրավիճակ տարածաշրջանում չի եղել ավելի քան 100 տարի: