Համացանցում տարածվում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան մեկնաբանություններից մեկը։ Օգտատերերից մեկը գրել է․ «Տիկին Աննա, ինչպես տեղեկացա լրատվամիջոցներից, Ձեր վարսահարդարումն ու դիմահարդարումը մեկ տարվա կտրվածքով ՀՀ հարկատուների վրա նստել է մոտ 39 հազար դոլար։ Դուք հիմա մեզ հետ անկեղծ չեք»։ Աննա Հակոբյանն էլ պատասխանել է․

«Սիրելի Անի, անկեղծ եմ, ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից և դիմահարդարումից, և ամեն տեղ ներկայանամ իմ բնական տեսքով, ես դա կանեմ առանց որևէ բարդույթի, բայց արդյո՞ք դուք և բոլորը հավանության կարժանացնեք դա»,- ապա հավելել,- «... կներեք, անձնական գումարներ չունենք, որովհետև պետական բյուջեն տակից չենք թալանում և հարստություն դիզում»։