Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 13:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 46 հերթապահ խումբը կանչով մեկնել է Արցախի պողոտա 24 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հրազենային վնասվածքով հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ, 50-ամյա Մուշեղ Վ.-ն է, ով իրեն պատկանող ողորկափող որսորդական հրացանով ինքնասպան է եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է «MC 2112» գործարանային համարով հրացանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդանյանի կողմից հրացանն առգրավվել է և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: