Austrian Airlines ընկերությունը սկսել է ավիատոմսերի վաճառքը Եվրոպայում չվերթների համար, հաղորդել է Avianews պորտալը:

Նշվում է, որ տոմսը հնարավորություն կտա տարվա ընթացքում ֆիքսված գնով 10 չվերթ իրականացնել: Ուղղությունների ցանկը ներառում է Եվրոպայի մոտ 60 քաղաք:

Վաճառքում կհայտնվեն ուղեվճարների երկու տեսակ՝ City Pass-ը՝ 449 եվրոյով, ինչը թույլ կտա ճանապարհորդել Վիենայից դեպի հաճախորդի կողմից ընտրված քաղաքներից մեկը, ինչպես նաև Europe Pass-ը՝ 799 եվրոյով, ցանկի բոլոր քաղաքներ թռչելու հնարավորությամբ:

Երկու ուղեվարձերն էլ ներառում են Economy Light-ով թռիչքներ միայն ձեռքի ուղեբեռով, նշում է պարբերականը: