ԱՄՆ-ի Հաքեթսթաուն քաղաքում (Նյու Ջերսիի նահանգ), կինն աննկատ հետեւել է նախկին ամուսնուն թավշե խաղալիքի միջոցով: Այդ մասին հայտնել Է The Sun-ը:

33-ամյա Հիզեր Բեմֆորդը երեխային նախկին ամուսնու՝ Դոմինիկի մոտ է ուղարկել Միննի Մաուսի տեսքով խաղալիքով, որի մեջ թաքցրել է ձայնագրիչ սարքը: Ամերիկացին հասկացել է, որ իրեն հետեւում են, երբ սեղմել է տիկնիկը եւ հանկարծ լսել իր ձայնը: Դեկտեմբերի 15-ի երեկոյան նա դիմել է ոստիկանություն:
Չորս օր անց Բեմֆորդին ձերբակալել են եւ մեղադրել Դոմինիկին գաղտնալսելու եւ հետապնդելու մեջ: Թե որքան երկար է նա հետեւել նախկին սիրեցյալին, չի պարզվել: Գործով հետաքննություն է ընթանում: