ՀՖՖ նախագահի ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում: Ժամանակ առ ժամանակ պատվիրակներից մեկը դժգոհություն է հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ, իսկ իրավաբանը ներկայացնում է կանոնադրությունը: ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը տեղից ինչ-որ հայտարարություն արեց, որը լսելի չեղավ, քանի որ նրան բարձրախոս չէր տրամադրվում: Այնուհետև տրամադրվեց բարձրախոսը, սակայն վերջինս, հավանաբար, չնկատելով, շարունակեց խոսել առանց դրա: Գրիգորյանը, հավանաբար, անհամաձայնություն հայտնեց ընթացակարգի վերաբերյալ, քանի որ լսելի եղավ միայն «իրավական գնահատական» արտահայտությունը: