Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր տեղի է ունենում ՀՖՖ նախագահի ընտրությունը, որը, սակայն, անցնում է լարված մթնոլորտում։ Ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի թեկնածուներից Թովմաս Գրիգորյանը ելույթ ունեցավ, նշելով․ «Ես առաջարկում եմ 9 ՀԿ-երին ձայնի իրավունք տանք և դնենք քվեարկության»։ ԼՈՒՐԵՐ․com-ը նկատեց, թե ինչպես է Թովմասյանի այս առաջարկությունն առաջացնում մյուս թեկնածուի՝ Մելիքբեկյանի դժգոհությունը և, թե նա ինչպես է գլխի շարժումով ուղղորդում ՀՖՖ գլխավոր քարտուղարին։