ՌԴ Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում քրեական գործ է հարուցվել երեքամյա աղջկա մահվան դեպքով, որին ծեծելով սպանել է հարբած հայրը, հաղորդում է ՌԴ ՔԿ մարզային քննչական վարչությունը:

Հանցագործության մեջ կասկածվող 34-ամյա տղամարդը կալանավորված է: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, քննիչները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները: «Քրեական գործի շրջանակում քննությունը կուսումնասիրի այն պայմանները, որում աղջիկը ապրել և դաստիարակվել է»,- նշել են ՔԿ ՔՎ-ում:

«ՌԻԱ նովոստի»-ի տեղի իրավապահ մարմիններում աղբյուրի փոխանցմամբ, տղամարդը աղջկա խորթ հայրն է, բացի այդ, նա ծեծի է ենթարկել նաև մահացած աղջկա ավագ քրոջը, երեխան հոսպիտալացվել է: