2020թ․ հունվար ամսից Կոտայքի մարզում փայտի վառարանով տաքացվող հանրակրթական դպրոցներ չեն լինելու

Կոտայքի մարզպերատանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունվար ամսից մարզում փայտի վառարանով տաքացվող հանրակրթական դպրոցներ չեն լինելու:

«2020 թվականի հունվար ամսից Կոտայքի մարզում փայտի վառարանով տաքացվող հանրակրթական դպրոցներ չեն լինելու:

Մարզպետի 2019 թվականի համապատասխան որոշմամբ, մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված վերաբաշխումների արդյունքում մարզի 4 միջնակարգ դպրոցների՝ Ֆանտան, Գետամեջ, Փյունիկ, Արտավազ, հատկացվել է 5 մլն-ական դրամներ լոկալ ջեռուցման համակարգերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով

Նշենք նաև, որ վերջին շրջանում Նոր Արտամետի միջնակարգ, Գառնի Բանավանի հիմնական դպրոցները ևս վերաբաշխումների արդյունքում տեղադրել են լոկալ ջեռուցման համակարգեր, իսկ Արագյուղի միջնակարգ դպրոցը լոկալ ջեռուցման համակարգ է տեղադրել համայնքի աջակցությամբ: