2019 թվականն ԱՄՆ-ի պատմության մեջ կհիշվի Դեմոկրատական կուսակցության կողմից կազմած նոր մեծամասնությամբ, պատմության մեջ նախագահի նկատմամբ երրորդ իմփիչմենթով, Մյուլերի զեկույցով, 2020-ի նախագահական մրցավազքի մեկնարկով և այլն, գրում է The Washington Post պարբերականը։

Պարբերականի հոդվածի երրորդ կետում հոդվածագիր Ահարոն Բլեյքը հիշատակում է նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
«Սիրիայում Միացյալ Նահանգների քուրդ դաշնակիցների վրա Թուրքիայի հարձակումներից և Ռուսաստանի հետ նրա սերտ մտերմությունից հետո առաջին անգամ Կոնգրեսը դրսևորեց կամք՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, որից անցել է մեկ դար: Սակայն ամեն ինչ հարթ չէր, մինչ այդ Սպիտակ տունը բազմիցս երկարաձգել էր այս գործընթացը, ըստ երևույթին, այն պայմանավորված է Թրամփի ցանկությամբ՝ պահպանել հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: ԱՄՆ վարչակազմն այժմ հայտարարել է, որ Սենատի հռչակագիրը չի արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը: Թրամփն առաջին նախագահը չէ, ով այն ցեղասպանություն չի կոչում, նա ընդամենը վերջինն է այդ երկար ցանկում: Բարաք Օբաման 2008-ի նախագահական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ կճանաչի ցեղասպանությունը, սակայն դա չարվեց»,- նշում է պարբերականը։ 5 ամենաթերագնահատված քաղաքական իրադարձությունների շարքում են հայտնվել նաև ԱՄՆ դատական համակարգի բարեփոխումը, Վիրջինիա նահանգի նահանգային ներկայացուցիչների հետ կապված սկանդալային իրադարձությունները, մի քանի երկկուսակցական բանաձևերի ընդունումը և փախստականների հարցում ԱՄՆ վարած քաղաքականությունը: