ՀՀ Դատախազությունը Վերաքննիչ դատարան է բողոքարկել «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը։ Այս մասին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):