Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է Անկախության պալատում կազմակերպված տոնահանդեսին:

Երկրի ղեկավարը միացել է պարողներին՝ բռնելով երիտասարդ սևահեր կնոջ ձեռքը: Նա 31-ամյա Պալինա Շուբան է: 2008 թվականին նա դարձել է «Միսս Բելառուս» մրցույթի հաղթող: Վերջին տարիներին նա աշխատում է որպես հեռուստահաղորդավարուհի:

Տոնախմբության մասնակիցների թվում են պետական կառավարման համակարգի ներկայացուցիչները, Բելառուսում Ավստրիայի դեսպանը, նաև մարդիկ, ովքեր անցնող տարվա ընթացքում ձեռքբերումներ են ունեցել կրթության, սպորտի, արվեստի և այլ բնագավառներում: