Դեկտեմբերի 31-ի խորհուրդը.

«Ահա, Նոր տարվա շեմին մաքրեցինք մեր բնակարանները, ընտրեցինք մաքուր ու գեղեցիկ զգեստներ, զուգված-զարդարված պատրաստվում ենք հավաքվել տոնական սեղանի շուրջը... Բայց երանի նրան, ով մաքրեց նաև իր հոգու տաճարը, որը կոչված է լինել Աստծու բնակարանը: Երանի նրան, ով իր սիրտը լվաց մեղքերի ախտից և հագավ առաքինությունների պայծառ զգեստը, և պատրաստվում է գնալ եկեղեցի ու մասնակցել Նոր տարին բացող Սուրբ Պատարագի խնջույքին»: