Ավստրալիան զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաապահով երկիրն է՝ ասել են BHTP ապահովագրական ընկերության փորձագետները: Այս մասին գրում է Express-ը:

Երկրորդ տեղում Շվեդիան է, երրորդ տեղում՝ Նոր Զելանդիան: Առաջին տասնյակում են նաև Իտալիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Իսլանդիան, Իռլանդիան, Հունաստանը և Ճապոնիան:

Փորձագետների կարծիքով՝ զբոսաշրջիկներն ուղևորությունները դեպի առողջարաններ և նախապես մշակված տուրերը համարում են ամենաապահովը:

Նոյեմբերին հաղորդվել է, որ 2020 թվականին ճանապարհորդելու համար ամենավտանգավոր ուղղությունները կլինեն Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Պարսից ծոցի երկրները: