Ավստրալացի կինը սոցցանցերում հրապարակել է հրշեջ հոր լուսանկարը, որն օրեր շարունակ անդադար աշխատանքից ուժասպառ եղած քնել է իրենց բակի լճակի մոտ։ Այդ ընթացքում ընտանիքը տունն էր պաշտպանում մոլեգնող հրդեհներից։

Դուստրը գրել է, որ հրշեջ հայրը 10 օր շարունակ 12-ական ժամ մասնակցել է Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհների մարմանը։ Նա այնքան հոգնած է եղել, որ աշխատանքից հետո պարզապես չի կարողացել օգնել ընտանիքին։ Այդ ընթացքում տան մոտ հերթապահել է որդին՝ տան հրդեհումը թույլ չտալու համար։

Հոգեցունց լուսանկարի հեղինակը գրել է, որ առաջին անգամ էր հորը տեսնում լալիս։

Այս օրերին Ավստրալիայում շարունակվող հրդեհները արդեն գրավել են 63 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը 1,5 անգամ մեծ է Հայաստանի տարածքից (Արցախը ներառյալ)։