Արդեն տեղեկացրել էինք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին

Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները առայժմ գնահատում է հրթիռային հարվածների հետևանքները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, թե հարվածներից հետո «ամեն ինչ լավ է», և խոստացել է իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց տալ չորքեշաբթի առավոտյան։

«Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են աշխարհում», - գրել է ԱՄՆ նախագահը։