Իրանցի փրկարարները գտել են հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի միջազգային օդանավակայանից թռիքչն սկսելուց գրեթե անմիջապես հետո կործանված ուկրաինական «Բոինգ-737»-ի սեւ արկղը։ Ինչպես տեղեկացրել է իսլամական հանրապետության պետական հեռուստատեսությունը, սեւ արկղը հայտնաբերվել է Թեհրանի մերձակայքում։

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի բոլոր ուղեւորների եւ անձնակազմի անդամների զոհվելու փաստը Իրանի Կարմիր կիսալուսնից հետո հաստատել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Ինքնաթիռը կատարում էր Թեհրան-Կիեւ չվերթը։