Օրեր առաջ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում արտակարգ մի դեպք է բացահայտվել: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում խորթ հայրը պարբերաբար անառակաբարո գործողությունների է դիմել իր կնոջ 13-ամյա դստեր նկատմամբ:

Մայրը դիմել է ՀՀ ոստիկանության Արթիկի բաժանմունք և ոստիկանությանն իրազեկել, որ իր դստեր նկատմամբ ամուսինն ուժի գործադրմամբ անառակաբարո գործողություններ է իրականացրել:

Սակայն կայքի տեղեկություններով՝ կինը ցանկանում է ետ վերցնել իր դիմումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կինը բարոյական վարքով աչքի չի ընկնում:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից հաստատեցին, որ տեղեկությունը ճիշտ է: Քննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: