Արդեն հայտնել էինք, որ «Դալմա մոլ»-ում ստեղծվել էր արտակարգ իրավիճակ: Մոլում նկատվել են տեղային ցնցումներ և այցելուների անվտանգությունը հաշվի առնելով` նրանց տարհանել են:

ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ Տիգրան Գիդաչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ անմիջապես ճշտվել է՝ ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում, երկրաշարժ կամ դրա նման երևույթներ չեն եղել. «Բավականին երկար ժամանակ, մոտ 30 րոպե, Դալմայի 2–րդ հարկի մի հատվածում ցնցումները չէին դադարում։ Անվտանգությունից ելնելով՝ աշխատակիցները և այցելուները շենքից տարհանվել են։ Ներկա պահին մեր սեյսմիկ ծառայության աշխատակիցները տեղադրում են չափող սարքեր, որ ճշտեն ցնցումների պատճառը։ Այս պահի դրությամբ այլևս ցնցումներ չկան»,- ասել է Գիդաչյանը՝ ավելացնելով, որ ցնցումը, հնարավոր է՝ զգացվել է շրջակայքում որևէ շինարարության, ծանր ինժեներական տեխնիկայի աշխատանքի հետևանքով։

Նա նշել է, որ շենքում, այնուամենայնիվ, իրականացվում է գործիքային ստուգում՝ համոզվելու համար, որ կոնստրուկցիաների հետ կապված վտանգ չկա։

Մանրամասն` տեսանյութում: