«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ իշխանություններն ակնդետ հետեւում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքին ու վարած քաղաքականությանը, հընթացս՝ նաեւ նրա ռեյտինգի ամենամսյա հետազոտություններ են կատարում, ինչով հատկապես զբաղվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Մեր աղբյուրը նշում է, որ ամերիկյան կողմը տագնապած է Փաշինյանի ռեյտինգի անկման ցուցանիշներից եւ հատկապես անհանգիստ է, որ այդ անկման արդյունքում կարող են իրենց համար անկանխատեսելի զարգացումներ գրանցվել Հայաստանում, եւ իշխանության ղեկին կարող է հայտնվել անցանկալի անձ, ուստի քննարկում են ընդունելի տարբերակներ։

Մեր տեղեկություններով, ամերիկյան կողմի համար առավել ընդունելի տարբերակ է համարվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում