ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Աներևակայելի, պարզապես՝ աներևակայելի: «Հարստացիր և հարստացրու»-ն գործողության մեջ»։

Երկար տարիներ բանկային համակարգում աշխատելուց հետո մասնագիտությամբ տնտեսագետ Սևակ Մարկոսյանը գտել է այն աշխատանքը, որն իրեն ուրախություն է պարգևում։

Նրա հիմնած Markos Toys ընկերությունը ուսուցողական խաղեր և մանկական գրքեր է արտադրում։