Դ նախագահ Հրայր Թովմասյանը չի բարձրացել Գեորգի Կուտոյանի բնակարան, որտեղ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետի դին՝ քունքի շրջանում հրազենային կրակոցով։ Այդ մասին լրատվամիջոցներին ասել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։ 

«ՍԴ նախագահն ինձ է դիմել՝ դեպքի վայր բարձրանալու համար, ես թույլ չեմ տվել։ Օպերատիվ աշխատակիցներից, հորից և կնոջից բացի ոչ ոք մուտք չի գործել բնակարան», - ասել է նա՝ հավելելով, որ Թովմասյանը բավական հուզված է եղել։ 

«Այո՜, նա հուզված էր, երևի ընկերներ էին, չգիտեմ», - հավելել է նա։