Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում հարձակվել են տեղի մզկիթներից մեկի վրա:

Hürriyet-ի փոխանցմամբ՝ տեղի բնակիչներից մեկը, ձեռքին բռնելով մետաղական խողովակ, հարձակվել է մզկիթի վրա:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդն ազգությամբ ադրբեջանցի է:

«Սա սատանայի բույն է, իսկ այստեղ աղոթողները դևեր են»,- ականատեսների խոսքով՝ ասել է տղամարդը: