Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սոված կատուներն ընդունակ են ուտել մարդկային մնացորդներ:

Այդ մասին գրում է Science Alert-ը:

Ամերիկյան Կոլորադո նահանգի տարածքում տեղակայված, այսպես կոչված, դիակների ֆերմայում մասնագետները հետեւել են, թե մարդկային մարմնի կոնկրետ որ մասին են կատուներն ավելի շատ ուշադրություն դարձնում:

«Ճաշկերույթի» համար կատուներն ընտրել են կոնկրետ մարմիններ եւ վերադարձել են դրանց մի քանի գիշեր շարունակ:

Կատուներից մեկն ընտրել է 70-ամյա տղամարդու, իսկ մյուսը՝ 79-ամյա կնոջ դին։ Կատուները սկսել են դիակներն ուտել, երբ դրանք համեմատաբար թարմ են եղել։ Կատուն կերել է ձախ ձեռքի եւ կրծքի փափուկ հյուսվածքները: Ընդ որում կատուն արհամարհել է մնացած 40 մարմինները:

Մյուս կատուն որոշ ժամանակ գիշերային այցելությունները դադարեցրել է, իսկ հետո նորից վերադարձել 70-ամյա ծերունու մարմնին: Նա ընտրել է ուսը, ձախ ձեռքի եւ որովայնի հատվածները: Երկու կատուներն էլ առավելություն են տվել համեմատաբար թարմ դիակներին:

Աշխարհում շատ կան քայքայվող մարմիններով «ֆերմաներ», որոնցում մարդիկ տարբեր հետազոտություններ են անում: