Չորս մարդ է զոհվել հունվարի 22-ին Կալիֆոռնիայի նահանգի Կորոնա քաղաքի մերձակա օդանավակայանի տարածքում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է քաղաքային հրշեջ ծառայությունը:
«Չորս մարդ է մահացել ավիաաղետի հետեւանքով»,- ասված է ծառայության Twitter-ում: Նրա տվյալներով՝ օդանավի կործանումը հանգեցրել է 302,8 լիտր ավիավառելիքի բոցավառման եւ 0,1 հեկտար տարածքում հրդեհի առաջացման: Ներկայում կրակը մարված է:
Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի տարածքի արեւելյան մասում, որը փակվել է պատահածի պատճառների ու հանգամանքների հետաքննության ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: