14:30-ին մի քանի քաղաքացիներից ոստիկանություն ահազանգ է եղել, որ Էրեբունի պլազայում կրակոցներ են հնչել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ տուժածներ չկան:

Ահարոնյանն ասաց՝ այս պահին չի կարող ասել կրակոցներ արձակած մարդը վնասազերծվել է, թե՝ ոչ. «կպարզվի, կտեղեկացնենք»: