McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը ուրբաթ օրվանից դադարեցրել է գործունեությունը Չինաստանի Հուբեյ նահանգի հինգ քաղաքներում, որտեղ սկսվել է նոր կորոնավիրուսի բռնկումը՝ հայտնում է Reuters-ը:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են հիվանդության հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է:

Ըստ վերջին տվյալների՝ ամբողջ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 830-ը, մահացել է 26 հիվանդ, որոնցից 24-ը Հուբեյ նահանգում։